23.10.2025
Արցախը շրջափակած «էկոակտիվիստը»՝ Երևան ժամանած փորձագետների մեջ. Civilnet
prev Նախորդ նորություն

Բյուջեն կհամալրվի 11,3 մլն դրամով՝ Գլխավոր դատախազության հայցերով

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը 2025 թվականի հոկտեմբերի 16-ի և հոկտեմբերի 17-ի վճիռներով բավարարվել են. դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 11 միլիոն 308 հազար դրամ:


Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ երկու ֆիզիկական անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:


 

Արամ Ա.-ն ժամանել է Լոս Անջելես
Հաջորդ նորություն next