14.10.2025
Հույս ունենք՝ առաջիկայում լավ նորություն կունենանք. Միրզոյանը՝ գերիների մասին
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի պետական բարձր պարգեւով

Լեհաստանի Հանրապետության գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի՝ «Zasluzony dla Nauki Polskiej Sapientia et Veritas» մեդալով:


Բարձր պարգեւը Վլադիմիր Վարդանյանին է հանձնել Լեհաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուլասեկը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի մասնակիցների պատվին հրավիրված ընդունելության շրջանակում կազմակերպված պարգեւատրման արարողության ժամանակ:


Լեհաստանի գիտության վաստակավորի՝ «Sapientia et Veritas» մեդալը Լեհաստանի գիտական ոլորտում ամենաբարձր պետական պարգեւներից մեկն է, որը շնորհվում է գիտության զարգացման, միջազգային գիտական համագործակցության եւ ակադեմիական արժեքների տարածման հարցում նշանակալի ներդրման համար:


Մեդալի նշանաբանը՝ Sapientia et Veritas, նշանակում է «Իմաստություն եւ ճշմարտություն», ինչը խորհրդանշում է գիտական առաջընթացի եւ բարոյական պատասխանատվության միասնությունը:


Նշենք նաեւ, որ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է Վարշավայում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արհեստական բանականության եւ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին:


 

Արամուսում 4 սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում. մանրամասներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ