Հույս ունենք՝ առաջիկայում լավ նորություն կունենանք. Միրզոյանը՝ գերիների մասին
Շարմ էլ Շեյխում ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը: Այս մասին Երևանում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, թե ամենօրյա աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, այլապես արդյունքը տեսանելի կլիներ ու հարցն էլ օրակարգից դուրս եկած, բայց իրականացնում են այդ աշխատանքը:
«Երեկ Շարմ էլ Շելխում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը, հույս ունենք, որ առաջիկայում այս առումով լավ նորություն կունենանք», - ասաց Միրզոյանը:
Թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը նա չմանրամասնեց:
Հիշեցնենք, Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Հայ իրավապաշտպանները սակայն պնդւոմ են, որ նրանց թիվն ավելի շատ է: