9.10.2025
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են TRIPP-ի իրականացումը
prev Նախորդ նորություն

Եթե նույնիսկ ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի պայմանագիրը. «ՀայաՔվե»

Ալիևն առաջ է քաշում նախապայմաններ, որոնք բացարձակապես անիրականանալի են:


Դա ցույց է տալիս, որ նա շահագրգռված չէ խաղաղության հարցում: Անկհայտ է, որ այս ընթացքում սահմանադրական փոփոխությունների մասին բոլոր խոսակցությունները Փաշինյանը փորձում էր քողարկել:


Հիմա արդեն բացահայտվել է, որ դա Ալիևի հերթական պարտադրանք է: Թշնամի պետության առաջնորդն անթաքույց խոսում է այդ մասին` դա ներկայացնելով որպես «խաղաղության պայմանագիր» կնքելու նախապայման:


Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Հայաստանում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի այդ պայմանագիրը` նոր նախապայմաններ առաջ քաշելով: Այս փուլում, սակայն, նախապայմանը նոր Սահմանադրության ընդունումն է:


«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորում


 


 

Լուսանկարը՝ 1lurer.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը