11.05.2025
Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցի ընտրություններին
03.02.2017
Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցի ընտրություններին

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ չի մասնակցելու ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, ավելի վաղ նա չէր բացառել , որ առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքից, լուրեր էին շրջանառվում, որ նա լինելու էր դաշինքի ցուցակի առաջին եռյակում: Հայտարարության մեջձ մասնավորապես ասված է. «Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ: Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել: Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին: Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է: Հետեւաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ում գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը»: Նշենք նաև, որ քիչ առաջ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ: Նա նշել է, որ չի պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ որոշել է դաշտը զիջել ավելի երիտասարդներին: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ ՀՀՇ վարչությունից հնարավոր է լինեն անդամներ, որ կներգրավվեն տարբեր դաշինքներում: