Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։ Նա տեղեկացրել , որ ՀՀ ոստիկանության հարցման ի պատասխան Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից են այսօր նման կերպ պատասխանել են: Հիշեցնենք, ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ բլոգերը ձերբակալվել է Ինտերպոլի հարցման հիման վրա։