ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ վարչապետի օգնական Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ավելի վաղ Մարգարյանը զբաղեցրել է նաև ԼՂՀ վարչապետի օգնականի պաշտոնը: Հիշեցնենք, հունվարի 24-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն ազատվեց աշխատանքից: