Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Այս մասին ասված է Բանակի օրվա կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում: Ըստ նրա` հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը: Շնորհավորելով ՀՀ նախագահին օրվա կապակցությամբ Արցախի նախագահը նշել է, որ կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Սերժ Սարգսյանն արել է հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտեն եւ բարձր են գնահատում այդ ավանդն ու հայրենանվեր ջանքերը: