Նիկոլ Փաշինյան. Երևանում բողոքի ակցիաները կրում են բացառապես սոցիալական բնույթ
Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղված են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը չեղարկելուն և համապատասխանաբար, կրում են բացառապես խաղաղ բնույթ: Այդ մասին պատասխանելով VERELQ-ի հարցին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եթե գործընթացներին նայենք մանրադիտակով, ապա նաև այդ դեպքում անհնար է գտնել որևէ արտաքին կամ ներքին քաղաքական բաղադրիչներ այս ցույցերում: Մարդիկ ցանկանում են, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա և վերջ», - նշել է Փաշինյանը: Նրա խոսքով, էլեկտրաէներգիան, դա առաջին հերթին ապրանք է՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառում են, իսկ բնակչությունը գնում է: Նրա խոսքով, բողոքի ակցիաները պետք է դիտարկել, որպես սպառողների իրավունքների պաշտպանություն, քանի որ այստեղից որևէ քաղաքականության հոտ չի գալիս:
Պատգամավորն անտեղի է համարել Ինտեռ ՌԱՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցչի հայտարարությունը: Ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովը մինչ այդ հայտարարել էր, որ Հայաստանում գործընթացները քաղաքական մակարդակ են տեղափոխվել, իսկ Ինտեռ ՌԱՕ-ն քաղաքականությամբ չի զբաղվում, քանի որ զբաղվում է բիզնեսով: Փաշինյանը կրկին նշել է, որ այստեղ քաղաքականություն չկա, դա սոցիալական հարց է, սոցիալական խնդիր: Այնտեղ անգամ ներքաղաքական բնույթի կարգախոսներ չեն հնչում՝ հավելելով, որ ինքը շատ է հավանել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը: ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ՌԴ-ը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները և բողոքավորները կհասնեն փոխզիջման, իսկ հայտարարությունը այն մասին, թե իրավիճակը Հայաստանում սադրվել է արտաքին միջամտության արդյունքում՝պետք է ապացուցել:
Անդրադառնալով Հայաստանի էլցանցերի կուտակած 24 միլիարդ դրամ պարտքին` Փաշինյանը նշել է, որ պարքտի մի մասը կարող էր մարել հենց Ինտեռ ՌԱՕ-ն, որի դուսրտ ձեռնարկությունն է Հայաստանի էլցանցերը:
Երևանում ցուցարարներն արդեն մի քանի օր ակցիան են անցկացնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ընդհանուր առմամբ իրավիճակը պահվում է վերահսկողության տակ, որոշ սադրանքներ իրականացնելու փորձեր եղել են, սակայն այնուհետև դրանք կանխվել են: Իրավիճակի էսկալացիա թույլ չտալու համար "Ոչ թալանին" նախաձեռնող շարժման անդամ Մաքսիմ Սարգսյանը նախազգուշացրել է, որ եթե ակտիվիստների շարքում կհայտնվեն մարդիկ, ովքեր իրենց ոչ ադեկտավ կպահեն, ապա իրենք իրավունք ունեն դիմել ոստիկանությանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ին որոշումով թույլրատրվեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը 17 դրամով: Մանսավորապես, նախատեսվում է օգոստոսի մեկից նոր սակագներ սահմանել, որոնք կբարձրանան 6.93 դրամով՝ ցերեկային ժամերին մեկ կիլովատ ժամի համար մինչև 48.78 դրամ, իսկ գիշերային ժամերին՝ մինչև 38.78 դրամ:
ՀՀ ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան նախազգուշացումներից հետո ցրել է սակագների թանկացման դեմ ուղղված ակցիան: Ակցիան տեղի էր ունենում Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, նախագահի նստավայրից ոչ հեռու: Խաղաղ ցուցարարներին ցրելու հատուկ գործողության ընթացքում ոստիակնները ջրցան մեքենաներ են կիրառել: Ոստիկանություն է տեղափոխվել Ոչ թալանին շարժման 237 ցուցարար, որոնք դեմ էին սակագների բարձրացմանը: Երեկոյան, սակայն ցույցը շարունակվել է: Այս պահին ցուցարարները Բաղրամյան պողոտայում նստացույց են անցկացնում: