22.04.2025
Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հնարավոր է շահագործել A330, B777 օդանավեր

Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրների լուծման շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին շնորհվել է «E» դաս համաձայն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտների: Այս մասին հայտնում է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին «E» դասի շնարհումը հնարավորություն կտա օդանավակայանում առանց որևէ սահմանափակումների շահագործել «E» դասի օդանավեր, մասնավորապես` A330, B747-100/200/300/400/SR/SP, B777-200/200ER/300/300ER, B787, MD11:


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր շնորհավորանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շահագործող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությանը:

Բաքվում հայերի ջարդերը վաղեմության ժամկետ չունեն, Ադրբեջանը պատասխան կտա - հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան