25.11.2024
Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց. նա հետախուզման մեջ է
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը լրջագույն սխալ է. Միրզոյան

Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ին և Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալն ու կրկին քաղաքականացնելը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:


Նրա խոսքով, Հայաստանի ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը հենց նա էր, որ այդ կառույցները ապաքաղաքականացվել են ու զրկվել նախարարության կարգավիճակից: Եվ ճիշտ չէ դա փոխելը.


«Սա իմ մոտեցումն է, որ այս կարգավիճակը պետք է շարունակենք պահպանել», - նշեց նա:


ԱԺ նախագահը նաև ասաց, որ վերջին տարիներին դրանք վերահսկողությունից դուրս են եկել: Իրավիճակը քննարկվել է գործընկերների հետ, իսկ մեխանիզմները բազմաթիվ են: Օրինակ, գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերել, պատագմավորների հետ նրանց հանդիպումները կազմակերպել և այլն:


Հիշեցնենք, նախօրեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է նախարարություններ դառնան: