24.11.2024
Կառավարությունը հավանություն է տվել ՀԷՑ-ի վաճառքին
01.10.2015
Կառավարությունը հավանություն է տվել ՀԷՑ-ի վաճառքին

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստին հավանություն է տվել "Ինտեռ ՌԱՕ"-ի հայտին՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) դուստր ընկերության 100% բաժնետոմսերը "Տաշիր" ընկերությունների խմբին վաճառելու մասին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրել և հավանություն է տվել "Ինտեռ ՌԱՕ"-ի հայտին: Նա նշեց, որ կառավարությունը դիմել է "Տաշիր Գրուպի" սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ Հայաստանի էներգետիկ համակարգում "Ինտեռ ՌԱՕ"-ի ակտիվները գնելու համար: Աբրահամյանը պնդում է, որ գործարքի նպատակն ընկերության մենեջմենթի բարելավումն է և նրա արդիականացումը մոտակա հինգ տարիների ընթացքում: Աբրահամյանի խոսքով, որ ՀՀ բնակչությանն աջակցելու համար որոշում է կայացվել այս տարվա ընթացքում պետական և Կարապետյանի անձնական միջոցներից փոխհատուցել մինչև 2015թ.-ի օգոստոսի 1-ը էլեկտրաէներգիայի բարձրացված և գործող սակագների միջև տարբերությունը: Կառավարությունը ամսեկան սուբսիդավորելու է 250 կվտ/ժամ, իսկ փոքր բիզնեսի համար՝ ամսեկան 500 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը: Կառավարության սուբսիդավորումը չի անդրադառնա խոշոր բիզնեսի վրա, որը, ըստ Աբրահամյանի, պետք է իր վրա վերնցի սակագաների բարձրացման ծանրությունը: Կառավարության նիստին ներկայացվել է նաև ՀԷՑ-ում իրականացվող աուդիտի առաջին արդյունքները, որոնք վերաբերվում են սակագներն: Նշվեց, որ սակագների բարձրացումը 17%-ով ընդհանուր առմամբ արդարացված միջոց է, որպեսզի փրկեն ընկերությունը դեֆոլտից: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարեց, որ աուդիտ իրականացնողները հանդիպել են էներգետիկ հզորությունները գեներացնող ընկերությունների հետ և եկել են այն եզրակացության, որ Հայաստանում գոյություն ունեն էլկտրաէներգիայի էժան արտադրողներ՝ ՀԷԿ-երը և Հայկական ատոմակայանը, սակայն գոյություն ունի նաև եզրափակիչ կայան՝ մասնավորապես Հրազդանի ՋԷԿ-ը, որը թանկ էլեկտրաէներգիա է արտադրում: «Մենք չենք կարող մեղմել թանկացումը, քանի որ հնարավորություն չունենք խաչաձև սուբսիդավորում իրականցնել»,-նշել է Գաբիրելյանը: Նա հավելել է, որ էլեկտրաէներգիայի սակագները հետխորհրդային տարածքում ավելի թանկ են միայն Մոլդովայում: Հետքրքրական է, որ վերոնշյալ գործարքի մասի տեղեկությունը "Ինտեռ ՌԱՕ"-ն հրապարակել էր նախօրեին, երբ դեռևս չկար ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Հետագայում ռուսական ընկերությունը հեռացրեց այդ հրապարակումը: Որոշ ժամանակ անց մինչև կառավարության որոշումը նմանատիպ հայտարարություն տարածեց Տաշիր Գրուպ-ը: