25.11.2024
Մի շարք նախկին պաշտոնյաներ Ծաղկաձորի անտառը սեփականաշնորհել են. քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ՀՀ-ի միջոցով ԱՄՆ-ն ցանկանում է զսպել ՌԴ-ին

Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես արևմտամետ գործիչ: Ամերիկացի ստրատեգները ցանկանում են ՀՀ-ն վերածել իրենց վերահսկողության տակ գտնվող երկրի: Սակայն ՀՀ-ում ուժեղ են ռուսական դիրքերն ու այդ մտահաղացումը դեռևս չի իրականացվել: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը:


Ըստ նրա, Իրանը սահմանակցում է ՀՀ-ին և այդ իմաստով ԱՄՆ-ի համար ՀՀ-ն ունի շատ կարևոր նշանակություն: Քաղաքագետի խոսքով, ՀՀ-ի միջոցով ԱՄՆ-ն ցանկանում է զսպել ՌԴ-ին:


Նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է իր ռազմաքաղաքական հսկողության տակ դնել ՀՀ-ին. պետք է հետևել, թե ինչ արդյունքների նրանք կհասնեն: