25.11.2024
Քաղաքագետ. ՀՀ-ի միջոցով ԱՄՆ-ն ցանկանում է զսպել ՌԴ-ին
prev Նախորդ նորություն

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը կլինի անվճար. նախարար

Այսուհետ ուռուցքաբանական վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն պետպատվեր: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ», - նշեց նա:


Թորոսյանի խոսքով, 2019 թվականին ունեն մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա:


«Քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը՝ համավճարի մասին է խոսքը: Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը և տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Այժմ որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար և եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,- ասաց Արսեն Թորոսյանը:


Նախարարի խոսքով, պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով, ինչը  շատ կարևոր է: