25.11.2024
Երեւանում լարված իրավիճակը մեկ-երկու օրում կհանգուցալուծվի. Բալասանյան
23.07.2016
Երեւանում լարված իրավիճակը մեկ-երկու օրում կհանգուցալուծվի. Բալասանյան

ՀՀ իշխանությունների ու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» արմատական ընդդիմադիր զինված խմբավորման միջեւ բանակցություններում միջնորդ հանդիսացող Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգմավոր Վիտալի Բալասանյանը գնդի տարածքում հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, այնպես էլ խմբի շատ անդամներ հրավաժվել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Միեւնույն ժամանակ ՊՊԾ գնդի տարածքում հարեւանթյամբ գտնվող հենց խմբի անդամներից մի քանիսը հայտարարեցին, որ իրենք չեն հրաժարվել Սերժ Սարգսնանի հրաժարականի պահանջից եւ վայր կդնեն զենքերը միայն այդ պահանջի կատարումից հետո: Ընդհանուր առմամաբ, երկրի ղեկավարի հրաժարականի հարցում խմբի տղաների մոտ գոնե այս պահին միասնականություն չկա: Մի մասը, ինչպես նշում է Բալասանյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի պահանջից, մոյսւները դեռ պնդում են, որ այդ պահանջը պետք է ի կատար ածվի, իսկ մնացածները անդեմ հայտարարություն են անում, թե «զենքերը վայր կդնենք, երբ իշպանություններին հանզանդեցնենք»: Բալասանյանը նշեց, որ եւ Ժիրայր Սեֆիլյանը, եւ տղաներից շատերը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից: Նա անուններ չտվեց, միայն ավելացրեց. «Սակայն կան մարդիկ, որոնք դեռ պնդում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կես ժամ առաջ խոսել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, նա ասաց, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից», - ասաց Բալասնյանը: Նա վստահություն հայտնեց, որ ամեն ինչ խաղաղ է անցնելու՝ հավելելով, որ ստանձնել է իր վրա միջնորդի դերը, քանի որ «սա իմ հայրենիքն է, տղաների մեծամասնության հետ ճանապարհ ենք անցել պատերազմում ու անձամբ իմ հրամանատարության ներքո են եղել, տարբեր մարտական գործողություններին մասնակցել են»: Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանն իրեն չի խնդրել, որ գա այստեղ. «Ինձ որևիցե մեկը չի խնդրել, դա իմ պարտականությունն եմ համարում»: Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը, Բալասանյանի խոսքով, քննարկել են զենքերը վայր դնելու հարցը: «Ժիրայր Սեֆիլյանը դրական է արձագանքել զենքերը վայր դնելու մասին առաջարկին, սակայն մի քանի հարց է առաջ քաշել. դրանք հարցեր են, որոնք չպետք է մանրամասնել», -ասաց նա: Այնուամենայնիվ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամաները հայտարարեցին, որ իրենք ենթարկվում են միայն Վիրայր Սեֆիլյանին: «Եթե Ժիրայր Սեֆիլյանը գա այստեղ, ասի զենքերը վայր դրեք, մենք անում ենք», - ասացին նրանք: Վիտալի Բալասանյանը եւս մեկ անգամ հաստատեց ավելի վաղ արտահայտած իր միտքը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան. «Ժիրայրենք իրենց որակավորում են անում, որ քաղաքական այլախոհներ են: Քաղբանտարկյալ հասկացողություն չկա ՀՀ-ում. ովքեր հիմնավորում են, որ կան, թող ի լուր աշխարհի հայտարարեն»: Նա հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խումբն իր գործողությունների առաջին փուլը գերազանց է կատարել. «Խմբի տղաներն այդպես են որակավորում իրենց քայլերը: Ես, իհարկե, դատապարտում եմ՝ չպետք է նման բան անեին»: Ըստ նրա՝ զինված խմբի տղաների մեծամասնությունը պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաեւ ազատ արձակել բերման ենթարկվածներին, այս օրերին ձերբակալվածներին, որ դրանք չշարունակվեն. «Տղաներն ասում են՝ եթե այս մարդիկ ազատ արձակվեն, իրենք վայր կդնեն զենքերը: Որեւէ մեկի կարծիքն ինձ համար դոգմա չէ. իրադրություն է փոխվում ու իրենք այլ բան կասեն: Զինված խմբի բոլոր տղաներին շնորհակալություն, որ խոհեմ գտնվեցին, որ հասկացան՝ կրակելը որեւէ արդյունքի չի բերելու: Նրանք, որոնք կօգտագործեն զենք, տեղում համապատասխան պատիժ կկրեն: Այս իրավիճակը անվերջ չի շարունակվելու. ամեն ինչ կարճ ժամանակում կլուծվի: Մեկ-երկու օրում ամեն ինչ լուծվելու է», - հայտարարեց նա: Ըստ Բալասանյանի՝ զինված գործողություննով հնարավոր չէ լուծել քաղաքական խնդիրներ եւ կառուցել պետություն: Սա պետականության վախճանի ճանապարհն է: «Պատկերացրեք այսօր մի խումբ է զենված իշխնություն վերցնում, վաղը ինչ-որ մեկ այլ մեծ դժգոհների խումբ զինված գրոհ կանի ու կփորձի իր ձեռքը վերցնել իշխանությունը: Այսպես պետություն չես կառուցի», - եզրափակեց Բալասանյանը: