«Համախմբում» կուսակցության առաջնորդ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գնացել է Երևանի խորանեցի փողոցում հավաքված ցուցարարների մոտ ու հայտարարել, որ «Սասնա ծռեր» խմբավորման իրականացրածը քաղաքական ակցիա է, ուստի քաղաքական լուծումներ են հարկավոր:
«Հարցը պետք է դիտարկել քաղաքական հարթությունում: Այն ինչ տեղի է ունեցել, քաղաքական ակցիա է, սրան պետք է տալ քաղաքական լուծում, իհարկե լավ գիտակցելով, որ այդ լուծումն ունենալու է նաև իրավական որոշ հետևանքներ, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Այսինքն՝ քաղաքական լուծում՝ իրավական հետևանքներով», - ասաց Վարդան Օսկանյանը:
«Ինքս այս հարցի լուծումը տեսնում եմ եւ դրա համար իր թիմակիցների հետ եկել եմ ոստիկանության ղեկավարության հետ խոսելու եւ ասելու, որ ժամանակ է՝ հարցը բերել քաղաքական հարթություն: Ես միանշանակ մերժում եմ այն միտքը, որ սա փակուղային իրավիճակ է: Ամեն հարց իր լուծումն ունի: Փակուղային կարող է լինել միայն ու միայն, երբ հարցը դիտարկենք իշխանական շահերից»,- ասաց նախկին արտգործնախարարը՝ նշելով, որ այստեղ հաղթելու հարց չկա եւ պետք է խնդիրը դիտարկել քաղաքական հարթությունում՝ գիտակցելով որ քաղաքական լուծումը պետք է ունենան նաեւ իրավական հետեւանքներ:
Նրա խոսքով կարճ ժամանակում կարելի է կարգավորել այս հարցը, ուղղակի, ուղղակի իշխանության կողմից մի փոքր քաղաքական կամք է պետք: «Եթե իշխանությունները դրսեւորեն այդ կամքն ու գնան խնդրի կարգավորման, ապա բոլորը հաղթախծ դուրս կգան: Իսկ եթե հայտարարեն, որ չեն բանակցելու, ապա սա ծանր հետեւանքներ կունենա», - հայտարարեց նա՝ զարմանք հայտնելով, որ իշխանությունները դժկամություն են ցուցաբերում բանակցությունների հարցում:
«Ինչու Թուրքիայի հետ բանակցում են պրոտոկոլների հարցով: Թուրքիայի, որ մեկ ու կես մլն հայ են կոտորել այնտեղ: Ադրբեջանի հետ բանակցում են, որ պատերազմ է սանձազերծել, մեզ զինվորների գլուխն է կտրում, իսկ այս տղաների հետ, որոնք արյուն են թափել, Ղարաբաղն են ազատագրել, չան ցանականում բանակցել», - ասաց Օսկանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է ի վերջո տեսնում պատգամավորը ստեղծված իրաճակի հանգուցալուծումը, եթե հայտարարում է, որ այն հեշտ է անգուցալուծել, նա պատասխանեց, որ այդ ամենը կներկայացնի քննարկումների ժամանակ, երբ դրանք սկսվեն:
Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներն իրենց զորակցությունն էին հայտնում Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, ոքվեր արդեն հինգերորդ օրն է իրեց վերահսկողության տակն են պահում գնդի տարածքը եւ այնտեղ գտնվող չորս պատանդ ոստիկանների: Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգայսնի հրաժարականը եւ ազատ արձակել իրենց առաջնորդ, "Հիմնադիր խորհրդարանի" վարչության անդամ Ժիրայր Սէֆլիյանին, ում շաբաթներ առաջ ձերբակալել էին պետական հեղաշրջման պատրաստման մեղադրանքով: