ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն է տվել ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները. «Այսօր ՀՀ նախագահի կողմից սահմանվում են որոշակի կարգեր այն միջազգային պայմանագրերի հետ կապված, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք»,- նշել է նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ այդմ, առաջարկվում է ապրիլի 9-ից այդ լիազորությունն այլևս հանրապետության նախագահին չվերապահել: