25.11.2024
Նպաստի չափը կբարձրանա 1000 դրամով՝ էլէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու համար
29.07.2016
Նպաստի չափը կբարձրանա 1000 դրամով՝ էլէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու համար

ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար փոխհատուցում է 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Այսօրվա նիստում կայացրած որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախագիծը ներկայացնելով իր խոսքում նշեց, որ դրանով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6,93 դրամով, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք: Վարչապետը նաև ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագինն այս տարվա օգոստոսի մեկից նվազել է 2.61 դրամով, փաստորեն սակագինը թանկանում է 4,35 դրամով: «Հարցը քննարկել ենք նաև ՀՀ նախագահի հետ և այդ ծախսը կառավարությունը վերցնում է իր վրա»,– ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի 567 մլն դրամ, իսկ գալիք տարի՝ 1 մլրդ 157 մլն դրամ: