ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Թուրքիայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով հետաձգվել են: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաձգվել են: Այս պահին քննարկում ենք հաջորդ հանդիպման ժամկետները»,- ասել է նա: Հիշեցնենք, նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարեց, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ թուրքական իշխանություններին կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքի մասին: Հիշեցնենք նաև, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ տապալվեց: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 232 մարդ, ևս 1,5 հազարը վիրավորվել են: