Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է Հայաստան՝ բուժումը շարունակելու նպատակով։ Այս մասին գրել է Twitter-ի իր միկրովլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Օրերս ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանից հետաքրքրվել էր հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակով։ Դեսպանը տեղեկացրել էր, որ տուժածն ապաքինվում է, և եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։ Հիշեցնենք, որ Հուրգադայում հուլիսի 14-ին դանակով զինված անձինք հարձակում էին իրականացրել զբոսաշրջիկների դեմ: Զոհվել էր 2 անձ, տուժածների թվում կային ՀՀ 2 քաղաքացիներ։