8.07.2025
Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան
13.09.2017
Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Արգենտիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի հանրապետությունում և Պերուի հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017-ի փետրվարին:   Ծննդյան տարեթիվը և վայրը Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երևանում Կրթությունը 1993-1998թթ. Իսպաներեն և անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ Աշխատանքային գործունեությունը 2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս 2012-2013թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ 2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար 2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ 1999-2002թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական Պարգևներ 2012թ. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով Օտար լեզուներ Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն Ընտանեկան կարգավիճակը Ունի դուստր