25.11.2024
Չլիներ 1945-ի հաղթանակը, չէր լինի արցախյան հերոսամարտը. շաբաթօրյակ «Հաղթանակ»-ի զբոսայգում
prev Նախորդ նորություն

2018-ի հունվար-ապրիլին ներմուծվել են աննախադեպ թվո

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 35 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը:


Մասնավորապես, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, երրորդ երկրներից ներմուծվել է աննախադեպ քանակով՝ 17 հազար 341 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 հազար 230-ի փոխարեն: Այսինքն՝ ավտոմեքենաների քանակն ավելացել է 10 հազար 111-ով, իսկ դրանց դիմաց կատարված վճարումներն աճել են 6 միլիարդ 984 միլիոն դրամով:


Մի շարք այլ ապրանքների դեպքում ևս ներմուծման աճի պայմաններում ավելացել են նաև գանձումները, մասնավորապես՝ նավթի և նավթամթերքի դեպքում գանձումներն աճել են 73 տոկոսով, դեղամիջոցների դեպքում՝ 33 տոկոսով, ցիտրուսային մրգերի դեպքում՝ 75 տոկոսով, երեսպատման սալիկների դեպքում՝ 77 տոկոսով, խոզի մսի դեպքում` 36 տոկոսով, կահույքի դեպքում՝ 48 տոկոսով, օծանելիքի դեպքում՝ 32 տոկոսով:


Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 82 միլիարդ դրամով կամ 29 տոկոսով աճել են արտահանման ծավալները: Դեպի երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են մոտ 53 միլիարդ դրամով, իսկ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ մոտ 29 միլիարդ դրամով: Մասնավորապես, աճել են պղնձի հանքաքարի արտահանման ծավալները՝ 28 տոկոսով, ծխախոտի արտադրանքինը՝ 26 տոկոսով, էլեկտաէներգիայինը՝ 81 տոկոսով, ապակյա տարաներինը՝ 34 տոկոսով, ոսկունը՝ 15 տոկոսով, նրբաթիթեղ ալյումինինը՝ 21 տոկոսով, թարմ բանջարեղենինը` 21 տոկոսով: