2.12.2025
ՀՀ Ատոմակայանի նորոգումն ավարտվել է նախանշված ժամկետից շուտ
prev Նախորդ նորություն

Ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու․ ՆԳ նախարար

Անցյալ տարի շատերիս գուցե անհավատալի թվար, որ ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու, մի քանի րոպեում, բայց այսօր արդեն ներդրել ենք թվային տիրույթում առքուվաճառքի իրականացման car.mia.gov.am առցանց հարթակը, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


«Ավելին` հաշվառման համարանիշն ու վկայագիրը կարող եք ստանալ փոստային առաքման միջոցով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենք առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ ունեն։


Նախարարի խոսքով՝ հարթակը պետք է վերածվի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարքի միակ կետի, որտեղ հնարավոր կլինի տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ստանալ տեխզննության պատկերը և այլն։


 

Հակոբ Արշակյանը ՔՊ համամասնական ցուցակում չի առաջադրվի
Հաջորդ նորություն next