ՀՀ Ատոմակայանի նորոգումն ավարտվել է նախանշված ժամկետից շուտ
2025 թվականի նոյեմբերի 23–ից 30-ը Հայկական Ատոմային Էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։
Ինչպես հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։
ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դրանք ավարտել նախանշված ժամկետից շուրջ 3 օր շուտ։
2025 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 17:40-ի դրությամբ, կայանում բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է։
Այս պահին բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ՝ 440 ՄՎտ, ապահովելով կայուն և անխափան արտադրություն։