2.12.2025
Ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու․ ՆԳ նախարար
prev Նախորդ նորություն

Հակոբ Արշակյանը ՔՊ համամասնական ցուցակում չի առաջադրվի

ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ դրա համար տարբեր պատճառներ ունի։


Նա հարկ համարեց հիշեցրեց, որ ինքը մասնագիտությամբ ճարտարագետ է ու տնտեսական զարգացման տարբեր ուղղություներով։ «Միջազգային տարբեր ընկերներ եմ բերել Հայաստան, իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ քաղաքականությամբ ու դրա հիմնական մղող ուժն այն է եղել, որ ՀՀ-ում ընտրություններ են պարբերաբար կեղծվել և ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել։ Դրա համար հիմնել ենք ՀԿ հետո ՔՊ-ի հիմնադիր անդամ եմ եղել, ընտրվել եմ կուսակցության վարչությունում, և ՀՀ-ում տեղի է ունեցել 2018-ի հեղափոխությունը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այնուհետև տարբեր պաշտոններ է զբաղեցրել։


«Հայաստանում կարելի է ասել՝ զրոյից ռազմարդյունաբերության ոլորտ ենք հիմնել և այսօր արդեն կես մլրդ դոլարի եռամյա պայմանագրեր են կնքվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ տեսնում է, որ ինքն առավելագույնս արդյունավետ է բիզնեսի զարգացման, ՀՀ-ում տեխնոլոգիական, ռազմարդյունավերական ոլորտի կայացման գործում;


«ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ»,-ասաց նա՝ ընդգծելով որ կուսակցությունից դուրս չի գալու։


 

Հայաստանի և Եգիպտոսի միջև քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցությունը
Հաջորդ նորություն next