25.11.2024
Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
prev Նախորդ նորություն

Կոռումպացված չինովնիկները եւ ՀՀԿ-ի առաջնային դեմքերը կհեռացվեն կառավարությունից. Միրզոյան

Բոլոր այն չինովնիկները, որոնք ներգրավված չեն եղել կոռուպցիոն սկանդալներում, հանդես են եկել պրոֆեսիանոլ դիրքերից, շարունակելու են աշխատել Նիկոլ Փաշնյանի կառավարությունում: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի թիմակից Արարատ Միրազոյանը:


«Երբ մենք ասում ենք, լինելու է իսկապես համերաշխություն, ապա հենց այդպես էլ լինելու է: Մենք չենք եկել քանդելու: Ազգային ժողովում ընդգրկված բոլոր ուժերը պետք է մասնակցեն անցումային շրջանում երկրի կառավարմանը եւ իշխանության անցնցում փոխանցմանը», - ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված չինովնիկները եւ իշխանությունից հեռացող ՀՀԿ թիմի առաջնային դիրքերում եղած դեմքերը կհեռացվեն կառավարությունից:


Հարցին, թե ինչպես են նոր իշխանությունները որոշելու, թե որ պաշտոնյան է ներգրավված կոռուպցիոն սկանդալներում, Միրզոյանը պատասխանելիս հղում կատարեց ժողովրդին:


«Գիտեք, Հայաստանը փոքր պետություն է, եր բոլորը բոլորի մասին գիտեն: Ժողովուրդն ամենատեղեկացված է ու ամենալավ լրատվամիջոցն է: Անուններ կան, որոնք պախարակված են եւ չեն կարող լինել ապագա կառավարության կազմում», - ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով այդ անձանց անունները:


Ավելի վաղ նույ Արարատ Միրզոյանը որպես Հայաստանի ապագա կառավարությունում պաշտպանության նախաարի թեկնածու առաջարկել էր դիտարկել Դավիթ Տոնոյանին, որն աժմ զբաղեցնում է ԱԻ նախարարի պաշտոնը: Նա նաեւ դրական էր արձագանքել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԱԾ պետի նախկին  տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Ազգային անվտանգության ծառայության պետ նշանակելու առաջարին: