Թեև ընդդիմության առանորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի ԱԺ-ում սպասվող 8-ի քվեարկությունը իներցիայով ներկայացվում է որպես մասսայական մոբիլիզացիա պահանջող հեղափոխության կարևորագույն հանգրվան, իրականությունը այն է, որ վաղվա քվերակության արդյունքը, մեծ հավանականությամբ, արդեն հայտնի է։
Այս մասին գրում է «ԱրԱր» քաղաքակրթական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ մայիսի 8-ին սպասվող քվեարկությունը կարող է ունենալ երեք հնարավոր արդյունք (եթե այսօր վարչապետի նոր թեկնածու ՀՀԿ կողմից անակընկալ չներկայացվի): Այս սցենարները նխա խոսքով.
Լավագույն սցենար, կածում է փորփագետը, այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվում է որպես «ազգային համաձայնության վարչապետ»։ «ՀՀԿ-ն կոնսոլիդացված աջացում է նրան, համատեղ պատասխանատվություն է վերցնում կառավարության գործունեության համար, և օգնում է անցումային շրջանում կառավարել հնարավոր մեծ և փոքր ռիսկերը։ Ցավոք, ՀՀԿ-ից եկող բոլոր ուղերձները մինչ այս վկայել են, որ դա այդպես չի լինի, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հետ պատասխանատվություն չի ցանկանում կիսել, ուստի այս սցենարը քիչ հավանական է, եթե այսօրվա ընթացքում բեկում տեղի չունենա», - մանրամասնում է նա, գրում է VERELQ-ը։
Հավանական սցենար, սակայն Չալաբյանի կարծիքով այն է, որ ՀՀԿ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանի ընտրությանը, սակայն հստակ ձևակերպելով, որ Փաշինյանը դառնում է փոքրամասնության ժամանակավոր վարչապետ, ՀՀԿ-ն նրա կառավարության գործունեության համար պատասխանատվություն չի վերցնում, և պասիվ-ագրեսիվ դիրքով սպասում է իրադրության հետագա զարգացմանը։ «Այս սցենարը առավել իրատեսական է, եթե այն տեղի ունենա, ավելի մանրամասն կարելի է խոսել հնարավոր զարգացումների մասին» , - ընդգծում է «ԱրԱր» քաղաքակրթական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար։
Կա նաեւ վատթարագույն սցենար։ «ՀՀԿ-ն նորից կոնսոլիդացված դեմ է քվերակում Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովը ցրվում է, երկիրը հայտնվում է անիշխանության և քաոսի երկու ամիսների մեջ, անկանխատեսելի զարգացումներով։ Այս սցենարը նույնիսկ ՀՀԿ-ին պետք չէ, քանի որ կորուստները կարող են հսկայական լինել, ուստի ևս քիչ հավանական եմ համարում (սակայն և չեմ բացառում, եթե կողմերը սկսեն նորից իրար վրա ուժ բանացնել)», - կարծում է վերլուծաբանը:
Սրան զուգահեռ, քաղաքական ինտրիգի մի լրացուցիչ տարր էլ գոյություն ունի Ծառուկյանի կողմից՝ հանգստյան օրերին ռուսական տարբեր աղբյուրներից կազմակերպված ագրեսիվ հակագրոհները նպատակ ունեին ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի վրա՝ ի օգուտ ռուսամետ Ծառուկյան դաշինքին ապագա կառավարությունում ավելի մեծ ուժային լծակներ տրամադրելու, վերլուծում է նա։
«Այս պահի դրությամբ բանակցությունները կողմերի միջև շարունակվում են, ուստի մինչև վերջ ինտրիգը սպառված չէ, ենթադրում եմ, որ վաղվա քվեարկությանը կողմերը կմոտենան կոնսոլիդացված մոտեցմամբ, եւ Ծառուկյան դաշինքի «ժողովրդասեր» պատգամավորները իրենց առաջնորդի հրահանգով կազմակերպված կներկայանան քվեարկության», - եզրափակում է Չալաբյանը։