19.02.2026
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊԵԿ նախագահը Հնդկաստանում մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը դեկտեմբերի 1-5-ը Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Դելիում մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպա­տակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի 18-րդ տա­րե­կան համաժողովի շրջանակում անցկացվող Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հան­դի­պմանը։ 


ՀՀ ՊԵԿ–ից հայտնում են, որ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկրի ներկայացուցիչ, Մալդիվների հարկային մարմնի ղեկավար Հասան Զարիրի հետ վարել է համաժողովը։ Հատկանշական է, որ այս տարի ավարտվում է Հայաստանի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահ հանդիսանալու ժամանակաշրջանը և Հայաստանի փոխարեն համանախագահ կդառնա Ճապոնիան։ Հանդիպմանը ՀՀ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության կողմից որդեգրված սկզբունքների կարևորությունը տարածաշրջանի երկների համար՝ հատկապես դրանց նշանակությունը հարկային եկամուտների հավաքագրման, հարկային կարգապահության բարձրացման և ապօրինի հարկային հոսքերի դեմ պայքարի տեսանկյունից։ 


Էդուարդ Հակոբյանն ընդգծել է նաև, որ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման ստանդարտների ներդրումն այլընտրանք չունեն և Հայաստանը եղել և շարունակելու է մնալու առաջամարտիկ այս ստանդարտների ներդրման և շարունակական լավարկման հարցում։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ Ասիայի նախաձեռնության համանախագահության ընթացքում ցուցաբերած աջակցության և համատեղ ջանքերի համար՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր իրականացնել Ասիայի նախաձեռնության անդամ երկրների կողմից սահմանված հավակնոտ ծրագրերը և ռեֆորմները։ 


Ասիական նախաձեռնությունը, որին անդամակցում է 18 երկիր, ստեղծվել է 2022 թվականին՝ ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փո­խա­նակ­ման Գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տարածաշրջանում թափանցիկության և տեղե­կութ­յուն­ների փոխանակման միջազգային ստանդարտների կիրառումն ավելի նպատակային և հաս­ցե­ական դարձնելու նպատակով։


 


 

Վանաձորի «Հորովել» անսամբլը ներկայացրեց «Տիրուհիները» ներկայացման առաջնախաղը
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան