Շուրջ 2000 տոննա ավել, 10 դրամ բարձր գին․ հայտարարվել է խաղողի մթեման ծավալներն ու գինը
Երեւանի կոնյակի գործարանը արդեն իսկ հայտարարեց, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավել խաղող մթերել, նախորդ տարվա համեմատ 10 դրամ ավելի մթերման գնով: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդառաջելով խաղողագործների խնդրանքներին և ի շարունակություն մթերվող խաղողի գնի հայտարարման ժամանակը վերանայելու ստանձնած պարտավորության՝ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կգ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ:
Ներկա պահին աշխատանքներ են տարվում պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, որտեղ ամրագրված կլինի վերոնշյալ գինը: Ընդգծենք, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը բացառապես իր ձեռնարկության համար և պատասխանատու չէ այլ շահարկումային բնույթի հայտարարությունների համար:
Այս տարի ընկերությունը կմթերի 29 000 տ խաղող: Մթերման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Հավատարիմ մնալով իր քաղաքականությանը՝ Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և խաղողագործների համար հնարավորինս հարմարավետ:
Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով», - ասված է Երեւանի կոնյակի գործարանի տարածած հաղորդագրության մեջ: