23.04.2025
Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու դեմ բողոքը կքննի ապրիլի 4-ին
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը ստորագրել է Կարապետյանի ազատման հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։


Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։


Ավելի վաղ հայտնել էինք, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնց հրաժարականի դիմում էր։ «Վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում»,-տարածած հայտարարության մեջ նշել էր Կարապետյանը։

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան