19.04.2025
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն պարտավորությունների կատարումը
prev Նախորդ նորություն

Ապատեղեկատվություն է. Աննա Հակոբյանը չի հանդիպել Մեհրիբան Ալիեւայի հետ. խոսնակ

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է Աննա Հակոբյանի եւ Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիման մասին լուրերը:


«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին Աննա Հակոբյանը այս օրերին Փարիզում չի եղել, իսկ ԱՄՆ այցին մեկնել է Մոսկվայով», - ասված է հերքման տեքստում:


Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ, հղում կատարելով Facebook-յան ինչ-որ օգտատիրոջ (նշվում է, որ օգտատերը կեղծ է) գրառմանը, լուրեր էին տարածել, որ Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան նույն ինքնաթիռով են մեկնել ԱՄՆ:

Մանախ, ատրճանակ, ընտրություններ. Փաշինյանը ցուցմունք տվեց դատարանում (մանրամասներ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար