8.06.2025
Առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. նախարարների կոչը հանրությանը
10.07.2019
Առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. նախարարների կոչը հանրությանը

Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հուլիսի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում քաղաքացիներին մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործել: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում եւ ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում եւ գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։