24.11.2024
Երկրում կորոնավիրուսի մեծ բռնկում կարող է լինել. Արսեն Թորոսյան
prev Նախորդ նորություն

Բուժհաստատությունները չեն հասցնում բոլոր հիվանդներին ժամանակին հոսպիտալացնել

Իրավիճակը երկրում վատթարանում է, սա նշանակում է, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, այսօր Հայաստանում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են և նրանց շրջապատն էլ այդ մասին չգիտի: Ըստ վարչապետի, հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները.


«Որպեսզի վարակի տարածումը տեղի չունենա, պետք է բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր: Բոլորս բոլորիս նկատմամբ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցառումներ ամենուր: Մենք իրար պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակրի»,- հայտարարեց վարչապետը:


VERELQ-ը հիշեցնում է, որ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք: Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 11 221-ի: