8.06.2025
Աշխատանքներին տեմպ և արդյունավետություն հաղորդելու կարիք կա. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք. վարչապետ

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, անցած մեկ օրում ունեցել ենք 6 մահ և ևս 9 մահ, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Վարչապետը նշեց՝ սա նշանակում է, որ ունենք հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում ժամանակին հոսպիտալացվել։


Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 11 221-ի:


 


 


 


 

Զորամասի ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին