24.11.2024
Արայիկ Հարությունյանը հնչեցրել է գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուի անունը
prev Նախորդ նորություն

Կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով

ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։


«Փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:


Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: