19.04.2025
Առողջապահության նախարարն ու ԼՀԿ ներկայացուցիչները «ֆեյսբուքյան» մարտեր են սկսել
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում վեց մարդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մահվան ևս վեց դեպք կորոնավիրուսից:


ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է»,- ասված է հաղորդագրության մեջ:


Հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 176 մարդ:

Երկրում կորոնավիրուսի մեծ բռնկում կարող է լինել. Արսեն Թորոսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար