Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Այս հորդորով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։ Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։ Օրական 500-ը դարձնենք օրական 5։Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,- գրել է վարչապետը։