24.11.2024
Կիրականացվեն Երևան-Ռոստով-Երևան և Երևան-Վորոնեժ-Երևան չվերթները
prev Նախորդ նորություն

Աչքներս լույս. ՀՀ-ն ներառվել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում

Այսօր Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում, հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը: Որոշումը վերաբերում է Հայաստանում գրանցված վեց ընկերություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Այս հարցով արտահայտվել է նաև ԵՄ տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան, որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա: Էլ ավելին, այս որոշումը ստացել է նաև Եվրոպական խորհրդարանի տրանսպորտի հարցով հանձնաժողովի համաձայնությունը:


Ու չփորձեք կրկին խնդիրը բարդել ավիաընկերությունների վրա: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է:


Ուստի բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ»: Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո... ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք»,- գրել է Աշոտյանը:


Նշենք, որ հանձնաժողովը նշել է, որ ցանկանում է ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը Եվրոպական միությունում ճանապարհորդող բոլոր ուղևորների համար: Համաձայն վերջին թարմանցման, ընդհանուր առմամբ 96 ավիաընկերության մուտք այսուհետ արգելված է դեպի ԵՄ: