24.11.2024
Աչքներս լույս. ՀՀ-ն ներառվել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում
prev Նախորդ նորություն

Փաստացի ասում են գնացեք, մեռեք. գյուղացիներն ընդդիմանում են շուկան փակելու պարետի որոշմանը

Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայում իրավիճակն անհանգիստ է: Գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ շուկան 24 ժամով փակելու իրավապահների որոշմանը: Վերջիննես նման որոշում են կայացրել շուկայում պարետի սահմանած հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելուց հետո:


Իրավապահներ-գյուղացիներ լարված դիմակայության մեջտեղում մի կողմից առողջապահական, իսկ միյուս կողմից սոցիալական խնդիրներն են, որոնք իրենց զգացվեցնել են տալիս կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամի շրջանում: Շուկայում մեծածախ առևտրով զբաղվող գյուղացիներից շատերը նշում են, որ սա իրենց եկամուտի միակ աղբյուրն է, որից կզրկվեն շուկայի փակման պարագայում: «Երկու ուսանող ունեմ, եկել եմ այս շուկան, իմ երկու ուսանողներին փրկել եմ, ինչի՞ են փակում շուկան»,- զայրացածու հուզված տոնով ասաց գյուղացիներից մեկը:


Իրավապահները վաճառողների առաջարկեցին ապրանքը տանել այլ տեղ վաճառել, օրինակ՝ Արտաշատում: Վերջիններս սակյան համաձայն չեն։ «Որոշումը չի փոխվելու, շուկան փակվելու է, իզուր ժամանակ եք կորցնում», - ասացին վաճառողներին։


Գյուղացիները բողոքում են, որ ապրանքի մեծ ամսը կարող է մինչև վաղը փչանալ: «Էդքան կլուբնիկ, որ բերել եմ, 24 ժամ ո՞նց պահեմ, հետո նորից վաճառեմ, պիտի թափեմ չէ՞, ապրանքը փչանում է», - ասաց վաչառողներից մեկը։


Գոյւղացիները մի պահ մոռացան խնդիրը և որոշեցին հիշեցնել, թե ում ուժերով է Նիկոլ Փաշինյանը դարձել վարչապետ: «Սաղ մեր ուժերով ա դարձել վարչապետ, մենք ենք իրեն ընտրել, ճամփեքն ենք փակել, իր պատճառով նույնիս տփոց ենք կերել, իսկ էսօր մեզ ուզում է սպանի՞»,-ասաց մեկ այլ մասնակից:


«Փաստացի ասում են՝ ապրանքը թափեք, գնացեք մեռեք: Մեռնողի համար ի՞նչ տաբերություն կուտ ա մեռել, թե սոված: Եթե Արտաշատի շուկայի համար ճանապարհ են հարթում, դա հարցի մյուս կողմն է: Եթե փակում են, պետք է նախօրոք մարդկանց տեղյակ պահեն, որովհետեւ միլիոններով ապրանքը պահեստներում է», - բողոքեց տեղում հավաքվածներից մեկը:


Բողոքի մասնակիցները վանկարկում են՝ «շուկան չի փակվելու ու վերջ», որը համաձայն պարետի որոշման պետք է փակվի 24 ժամով: