24.11.2024
Փաստացի ասում են գնացեք, մեռեք. գյուղացիներն ընդդիմանում են շուկան փակելու պարետի որոշմանը
prev Նախորդ նորություն

Կա՛մ արգելափակում ենք տնտեսությունը, կա՛մ հետևում կանոններին. Փաշինյանը պայման դրեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ հետևելու են հակամահաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ:


«Հարկադրանքի ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին: Եթե մեկը սննդամթերքի վաճառք է կազմակերպում, նախապես պետք է մտածի որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պատերատան կանոններով», - ասաց վարչապետը՝ հավանաբար ի նկատի ունենալով այսօր Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայում հայտնաբերված խախտումներն ու գյուղացիների բողոքի ակցիան:


«Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել եւ հանձնարարել, որ պետք է հետեւենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով», - հայտնեց վարչապետը՝ նշելով, որ Հայաստանն այժմ կանգնած է հետևյալ հանգրվանի առջև՝ «կամ գնում ենք համատարած արգելափակումների, կամ միասին հսկողության տակ ենք առնում իրավիճակը»:


«Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցված իրար հետ հսկողության տակ ենք առնում իրավիճակը եւ արձանագրում ենք արդյունքներ», - ասաց նա:


Վարչապետի դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենախիստ, ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ, ոչ մի զգացմունքային պահ: «Մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք, որպեսզի երկրում որակական իրավիճակ փոխենք»,-ընդգծեց վարչապետը: