28.03.2024
Ամառ է ու շոգ. սպասվում է առանց տեղումների եղանակ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կիրականացվեն Երևան-Ռոստով-Երևան և Երևան-Վորոնեժ-Երևան չվերթները

Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30): Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:


Բացի այս, նույն օրը՝ հունիսի 4-ին կիրականացվի նաև Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20):


«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։


Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին»,-ասված է հայտարարության մեջ:

Աչքներս լույս. ՀՀ-ն ներառվել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար