ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու նոր որոշում է ստորագրել։ Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, Կարինե Դերենիկի Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ։ Մեկ այլ որոշմամբ Գոռ Աշոտի Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։