19.04.2025
Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացնում. հսկիչ-անցակետեր են տեղակայվել
prev Նախորդ նորություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 101-ամյա կինը

1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:


Ինչպես տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի գրասենյակից, հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:

Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու:


Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:


 

ԱԶԲ-ն եւ ՀԷՑ-ը 20 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար