24.11.2024
Նոր հակառեկորդ. ՀՀ-ում գրանցել է կորոնավիրուսի 517 նոր դեպք և 19 մահ
prev Նախորդ նորություն

Կորոկավիրուսից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 50-ամյա կին է. մահերի թիվն ավելանում է

Հայաստանում վերջին մեկ օրում կորոկավիրուսից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 50-ամյա կին է: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


Նշվում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահցել է 19 պացիենտ: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է», - ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հայտնել էր, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած», - հայտնում են ԱՆ-ից։