Արցախի բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է։ Վարակի հաստատման նոր դեպքեր չեն գրանցվել, նոր թեստավորումներ ևս չեն արվել, տեղեկացնում է Հանրապետության առողջապահության նախարարությունը: Ապրիլի 15-ից Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ՝ անձանց տեղաշարժի նոր սահմանափակումներ են մտցվել և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Արցախում կորոնավիրուսով վարակի 6 հաստատված դեպք կա։