24.11.2024
Ալիևին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից, անգամ եթե պատերազմ հրահրի. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Անանյանին կատարած աշխատանքի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Դավիթ Անանյանին կատարած աշխատանքի համար:


«Ստավեց այնպես, որ բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում: Նա լքելու է այս պաշտոնն ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքի համար», - ասաց վարչապետը՝ նշելով, որ ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն:


«ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան»,-նշեց նա: