Նոր հենակետ, հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է. ՊՆ խոսնակ (լուսանկար)
Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր հենակետն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀH ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` հրապարակելով լուսանկար:
Նա, մասնավորապես, նշել է.
«Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետեւանքով ցավալի կորուստներ ունեցանք:
Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:
Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաեւ կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլեւս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»: