ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Ջերմուկում է: Նա այժմ խոսում է տեղի բնակիչների հետ Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրի մասին: Հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող տեղի բնակիչները ներկայացնում են իրենց կարծիքը, Փաշինյանն ի պատասխան նշում է, որ ծանոթ է նրանց մոտեցումներին: Քիչ առաջ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Ջերմուկ այցի մասին: