Մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի: «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,- Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մարտի 16-ի առավոտյան ժամը 08,00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 30 դեպք: