Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի. յոք նոր հաստատված դեպքեր կան: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք եւս 50 տեստ քիչ առաջ ավարտեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 տեստ եւ եւս 7 տեստի արդյունքներ դրական են: Դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ եւ որեւէ ախտանշան չեն ունեցել մինչ այս»,-ասաց նա: Մարտի 16-ին կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել: